slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Ընդլայնվում են համագործակցության կապերը մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների ոլորտում

2019 թվականի դեկտեմբերի 11-ից 13-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Շ.Մովսիսյանը և Ա.Հարությունյանը գործուղվել են Ուկրաինայի Հանրապետություն քաղաք Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի հիմնադրման 15-ամյակի հոբելյանին նվիրված «Մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների տեսական և գործնական խնդիրները» խորագրով միջազգային երրորդ գիտագործնական գիտաժողովին: 
Գործուղման նպատակն էր նաև ընդլայնել փոխգործակցությունը Բյուրոյի և Ուկրաինայի գործընկեր կառույցի միջև, ինչպես նաև սույն թվականի սեպտեմբերի 26-ին կնքված համագործակցության մասին պայմանագրի համաձայն սկսել ակտիվ փոխգործակցության գործնական աշխատանքները:
Գործուղման ընթացքում 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնում իրականացվել է ճանաչողական շրջայց, որի ընթացքում մանրամասն ծանոթացվել են գործող մեթոդները և մեթոդիկաները, տվյալների բազան, ինչպես նաև փորձագիտական հնարավորությունները և փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած փորձը և այլն: Դեկտեմբերի 12-ից 13-ն անցկացվել են քննարկումներ մտավոր սեփականության օբյեկտների հայ-ուկրաինական դատափորձագիտական համատեղ գիտախորհրդատվական կենտրոնի ստեղծման շրջանակներում համագործակցության մի շարք գործնական հարցերի վերաբերյալ: Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կընձեռի իրականացնել համակարգված փոխգործակցություն Ուկրաինայում և Հայաստանի Հանրապետությունում տվյալ բնագավառի գործող մեթոդների և մեթոդիկաների զարգացման, կատարելագործման և մտավոր սեփականության հարցերով դատափորձագիտական գործունեության ոլորտում փոխադարձ աջակցության ցուցաբերման և երկու երկրներում ՝ տվյալ ոլորտի զարգացման ապահովման համար:
Միջազգային գիտագործնական գիտաժողովի նյութերի ժողովածուում հրատարակվել է գիտական հոդված «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննության իրականացման որոշ առանձնահատկությունները» վերտառությամբ: Գիտաժողովի շրջանակներում Բյուրոյի փորձագետները հանդես են եկել նաև պլենար զեկույցով: 
Ս.թ. դեկտեմբերի 13-ին Կազմակերպության ղեկավարության կողմից ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, Բյուրոյի փորձագետները հանդիպել են Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարության և համապատասխան բաժինների ղեկավարների և փորձագետների հետ, որի ընթացքում ծանոթացել են Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտում իրականացվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, մասնավորապես՝ ապրանքագիտական, շինարարատեխնիկական և այլ փորձագիտական ոլորտների կիրառվող հետազոտությունների մեթոդներին և մեթոդիկաներին, արդիական նյութատեխնիկական բազային, լավագույն փորձին և տեխնոլոգիաներին, փորձագիտական ընթացակարգերին: Դատաապրանքագիտական փորձաքննությունների բաժնում ծանոթացել են ոլորտի տեսակներին և ենթատեսակներին, այդ թվում՝ մտավոր սեփականությանն առնչվող դատական փորձաքննությունների անցկացման առանձնահատկություններին, գործող մեթոդներին ու մեթոդիկաներին և ներկայիս հնարավորություններին:
Գործուղման ընթացքում ձեռք են բերվել նաև գործնական կապեր ուկրաինական գործընկեր կառույցների փորձագիտական անձնակազմի հետ, քննարկվել են հարցեր ոլորտի զարգացմանը նպատակաուղղված համատեղ աշխատանքների իրականացման, գիտագործնական ակտիվ համագործակցությամբ առկա խնդիրներին համատեղ լուծումներ տալու արդյունավետ ուղիների և հեռանկարների մշակման ուղղությամբ:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow